// Բեռնար Շալանդ. «Ցանկանում եմ փոխել հավաքականի մենթալիտետը»

Նորություններ

-
Բեռնար Շալանդ. «Ցանկանում եմ փոխել հավաքականի մենթալիտետը»
05.06.201415:56
Բեռնար Շալանդ. «Ցանկանում եմ փոխել հավաքականի մենթալիտետը»

Քիչ առաջ Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը՝ հունիսի 6-ին կայանալիք Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղին:

 

Բեռնար Շալանդն ընդգծեց, որ շատ մտահոգված է այն փաստով, որ Արաս Օզբիլիսը չի մասնակցելու առաջիկա հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ նրա վիրահատությունը հաջող կանցնի, և Արասը կհասցնի վերականգնվել մինչև ընտրական փուլը:

 

Պատասխանելով խաղի կարևորության մասին հարցին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ այս խաղը մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ ամեն օր չի, որ հնարավորություն է լինում խաղալ Գերմանիայի պես ուժեղ հավաքականի դեմ: Մեր մարզիչը հավելեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը ընդամենը 12 օր է, ինչ աշխատում է թիմի հետ, իրեն դեռ ժամանակ է պետք ավելի լավ արդյունքների հասնելու համար: Մասնավորապես, մարզիչը ցանկանում է փոխել մեր հավաքականի մենթալիտետը, հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլև կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ և պետք է կարողանալ լավ պաշտպանվել:

Բեռնար Շալանդը նշեց, որ դժգոհ է ոչ թե առանձին վերցրած պաշտպանների խաղից, այլ թիմի պաշտպանական ընդհանուր գործողություններից:


Լավ կլիներ, որ մեր պաշտպանները հնարավորություն ունենային տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ և հանդես գային արտասահմանում:

Խոսելով մեր ապագա մրցակցի մարտավարության մասին՝ Բեռնար Շալանդը նշեց, որ տեղյակ է, որ Գյոթցեն կարող է խաղալ որպես կեղծ «9» համար, իսկ մեր հավաքականի նորեկներից շվեյցարացի մասնագետն առանձնացրեց Ռումյան Հովսեփյանին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1