Նորություններ

-
Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականներում
27.08.201411:50
Արթուր Միրանյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականներում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Արթուր Միրանյանը ցանկություն էր հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և համապատասխան հայտ էր ներկայացրել ՖԻՖԱ: Նախկինում Միրանյանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 19 ու մինչև 17 տարեկանների հավաքականներ և հանդես է եկել այդ թիմերի կազմում: ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել Արթուր Միրանյանի հայտը, թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում:

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը արդեն հրավեր է ուղարկել Միրանյանին, ով այս պահին գտնվում է ՆՀՀ Մակեդոնիայում և պատրաստվում է պայմանագիր կնքել «Վարդար» ակումբի հետ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0