Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա

2014 թվականի սեպտեմբերի այս կարևորագույն ֆուտբոլային ենթակառուցվածքն արդեն հանձնվեց շահագործման: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան բաղկացած է 1.200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս, արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան բացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Հանդիսությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ