Նորություններ

-
Մարկոս Պիզելլի. «Հավատում եմ, որ կարող ենք միավորներ վաստակել»
13.11.201419:48
Մարկոս Պիզելլի. «Հավատում եմ, որ կարող ենք միավորներ վաստակել»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին այսօր նույնպես մասնակցել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին.

- Ի՞նչ կարող եք ասել Պորտուգալիայի եւ Ռոնալդուի հետ դիմակայության մասին:

- Մենք լավ ենք ճանաչում Պորտուգալիայի հավաքականին, լավ գիտենք Ռոնալդուին:

- Վերջին խաղում փոխարինվեցիք եւ թվաց, թե վնասվածք ունեք:

- Ես հարյուր տոկոսով պատրաստ եմ: Լիովին առողջ եմ, ուղղակի այդ խաղում ընդհարում  եղավ, եւ մարզիչը որոշեց փոխարինել:

- Սերբիայի հետ ոչ-ոքիից հետո հավատո՞ւմ ես, որ Հայաստանը կարող է միավորներ խլել նաեւ Պորտուգալիայից:

- Այո, հավատում եմ: Ինչպես գիտեք, մենք լավ խաղացինք Դանիայում, տանն էլ հաջող հանդես եկանք: Չի բացառվում, որ վաղն էլ միավորներ վաստակենք Պորտուգալիայի դեմ խաղում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 12 24
3. Արարատ-Արմենիա 11 21
4. Լոռի ՖԱ 13 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 10 15
7. Վան 14 12
8. Փյունիկ 12 8
9. Շիրակ 13 6