Նորություններ

-
Կայացավ ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության մրցանակաբաշխությունը (տեսանյութ)
02.07.201615:30
Կայացավ ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Այսօր «Հարսնաքար» համալիրում կայացավ ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը՝ ոսկե խաղակոշիկը, հուշադիպլոմը և դրամական պարգևը, «Գյումրի» թիմի ֆուտբոլիստ Արա Մկրտչյանին հանձնեց ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:

Այս անգամ առաջնության արդյունքներով որոշվել էր նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտզալի Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության առաջին 4 տեղ գրաված ակումբների նախագահների և թիմերի մարզիչների, ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի անդամների, ՀՖՖ Մրցումների Կազմակերպման և անցկացման բաժնի աշխատողների, հանդիպումները սպասարկած տեսուչների քվեարկության արդյունքում ֆուտզալի 2015-2016 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գարեգին Մաշումյանը:

Առաջնության լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը՝ դրամական պարգևը, «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Գարեգին Մաշումյանին հանձնեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Այնուհետև տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը: Առաջնության արդյունքներով երրորդ տեղ զբաղեցրած  «Գյումրի»  թիմին բրոնզե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Չարբախ» թիմին արծաթե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ, ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ  նվաճած Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի թիմին ոսկե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց է ՀՖՖ Առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, որը ֆուտզալի Հայաստանի 2015-2016 թթ. չեմպիոն Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի թիմի ավագ Կարեն Անդրեասյանին հանձնեց նաև չեմպիոնական գավաթը:


VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5