Նորություններ

-
Համագործակցության հաստատում TÜV Rheinland ընկերության հետ
09.02.201712:50
Համագործակցության հաստատում TÜV Rheinland ընկերության հետ

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի, ՀՖՖ գործընկեր «Մենեջմենթ Միքս» ընկերության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի և որակի միջազգային ստանդարտների ներդրման մեջ մասնագիտացած գերմանական TÜV Rheinland ընկերության ներկայացուցիչ դոկտոր Ռայներ Վիանդենի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին TÜV Rheinland ընկերության հետ հետագա համագործակցության հաստատման շրջանակները և հեռանկարները: Մասնավորապես, կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտների և կառավարման համակարգերի ներդրման և կիրառման ոլորտներում: Քննարկվեցին ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտներով սերտիֆիկացման հնարավոր ժամկետները: Կարևորվեց այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է վերոնշյալ համակարգերի մշակման և ներդրման գործընթացը: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 3 9
2. ՈՒրարտու 3 7
3. Ալաշկերտ 3 4
4. Նոա 3 4
5. Փյունիկ 4 4
6. Արարատ 2 3
7. Լոռի ՖԱ 3 3
8. Արարատ-Արմենիա 3 2
9. Շիրակ 1 1
10. Գանձասար-Կապան 3 1