Նորություններ

-
ՀՖՖ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալբեր Արսթանյանի մահվան կապակցությամբ
22.12.201718:13
ՀՖՖ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալբեր Արսթանյանի մահվան կապակցությամբ

80 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայկական ֆուտբոլի մեծ նվիրյալ, Ֆրանսիայի հայկական համայնքի կարկառուն ներկայացուցիչ Ալբեր Արսթանյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալբեր Արսթանյանի ընտանիքին:

«Ալբեր Արսթանյանը հսկայական նպաստ է բերել հայկական ֆուտբոլին, մեր ազգային հավաքականին, դարձել յուրահատուկ կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի ֆուտբոլային հանրության համար: Անգնահատելի է նրա ավանդը մեր ֆուտբոլում: Հայաստանի անկախացումից հետո Ալբեր Արսթանյանը մեծապես նպաստել է Հայաստանի ազգային հավաքականի, հայկական ակումբների կայացմանը, իր անձնական նախաձեռնությամբ կազմակերպել է հայկական ֆուտբոլային ակումբների, հավաքականների հավաքները Հայաստանից դուրս, օգնել կատարել առաջին քայլերը», - ասված է ՀՖՖ նախագահի ցավակցական հեռագրում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13