Նորություններ

-
Ֆուտբոլում հաշմանդամ երկրպագուների ներգրավվածության շաբաթ - CAFE Week of Action 2018
19.03.201812:38
Ֆուտբոլում հաշմանդամ երկրպագուների ներգրավվածության շաբաթ - CAFE Week of Action 2018

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատիվ ունեցավ աջակցելու 2018թ. հաշմանդամների՝ ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագրին /CAFÉ Week of Action 2018 / «Ֆուտբոլը բոլորի համար» կարգախոսով:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել հաշմանդամների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ:

2013թ. սկսած՝ այս ծրագիրն իրականացվել է ամեն տարի՝ խորհրդանշելով հաշմանդամների կարևորագույն դերը ֆուտբոլի տարբեր ասպարեզներում՝ մասսայական ֆուտբոլից մինչև ժողովների սենյակ:

Մենք համագործակցում ենք Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ֆուտբոլը բոլորի համար» սկզբունքով:

Այս տարի ծրագիրն իրականացվեց մարտի 3-11, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Բարձրագուն խմբի առաջնության խաղերին հրավիրվեցին հաշմանդամ երկրպագուներ, հանձնվեցին թեմատիկ շապիկներ, եղան ընդհանուր լուսանկարներ, իսկ թիմերի ավագները խաղից առաջ հանդես եկան ողջույնի խոսքով:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ՀՖՖ-ն իր շնորհակալությունն է հայտնում մեր հաշմանդամ երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0