Նորություններ

-
«Գանձասար-Կապանը»՝ Հայաստանի 2018թ. գավաթակիր
16.05.201822:59
«Գանձասար-Կապանը»՝ Հայաստանի 2018թ. գավաթակիր

Մայիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 2018 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Կապանի «Գանձասար-Կապանի» և Երևանի «Ալաշկերտի» միջև: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հանդիպման հաշիվը բացեց Միհրան Մանասյանը 105+2-րդ րոպեին: 10 րոպե անց Լուբամբո Մուսոնդան խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով. իսկ հետխաղային 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ էին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4:3 հաշվով և առաջին անգամ նվաճեցին Հայաստանի Գավաթը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 9 25
2. Արարատ 9 18
3. Փյունիկ 9 15
4. Սևան 9 15
5. Նոա 8 13
6. ՈՒրարտու 8 10
7. Նորավանք 9 8
8. Վան 9 8
9. Ալաշկերտ 7 6
10. ԲԿՄԱ 9 3