Նորություններ

-
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական “Ա” արտոնագրի հերթական դասընթացը
21.06.201816:17
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական “Ա” արտոնագրի հերթական դասընթացը

Հունիսի 21-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական “Ա” արտոնագրի հերթական դասընթացը: Առաջին իսկ օրը բավականին հագեցած էր մասնակիցների համար: Օրվա սկզբում դասախոսությամբ հանդես եկավ “Management Mix” ընկերության մասնագետը, այնուհետև` ՀՖՖ հրահանգիչ Արթուր Հովհաննիսյանը:

Դասընթացին մասնակցում են 15 ուսանողներ, տևողությունը 250 ժամ է, որի 2/3-ը կազմում են գործնական պարապմունքները, ավարտը նախատեսված է ս.թ. դեկտեմբեր ամսին:  

ՀՖՖ “Ա” արտոնագրի դասընթացը  տալիս է համապարփակ գիտելիքներ և ընձեռում հնարավորություն պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմեր մարզելու համար:
Դասընթացի ողջ ժամանակահատվածում ՀՖՖ հրահանգիչները կանցկացնեն տեսական և գործնական պարապմունքներ, կայցելեն դասընթացի մասնակիցներին և կգնահատեն իրենց աշխատանքը թիմերում: Դասընթացի ավարտական փուլում մասնակիցները կհանձնեն տեսական քննությունն “Խաղի կանոններ” թեմայով, ընդհանուր բանավոր տեսական քննություն, գործնական քննություն` ըստ վիճակահանությամբ որոշված թեմաների, կպաշտպանեն իրենց կողմից գրված ավարտական աշխատանքները:

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 9 25
2. Արարատ 9 18
3. Փյունիկ 9 15
4. Սևան 9 15
5. Նոա 8 13
6. ՈՒրարտու 8 10
7. Նորավանք 9 8
8. Վան 9 8
9. Ալաշկերտ 7 6
10. ԲԿՄԱ 9 3