Նորություններ

-
«Ալաշկերտի» կանանց թիմը պարտվեց «Տվենտեին»
07.08.201922:28
«Ալաշկերտի» կանանց թիմը պարտվեց «Տվենտեին»

Օգոստոսի 7-ին՝ հոլանդական Էնսխեդե քաղաքում մեկնարկեց կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը: Առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» հանդիպեց «Տվենտեին» և զիջեց 0:8 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Դավինիա Վանմեխելենը (20, 90), Ֆենա Կալման (31, 47), Էշլի Վերդենը (59) և Սաբրին Էլուզին (39): 32-րդ և 45+3-րդ րոպեներին սեփական դարպասը գրավեցին համապատասխանաբար Արմինե Մեսրոպյանը և Մարիա Սախինովան:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը վերջին անգամ մասնակցել է այս հեղինակավոր մրցաշարին 2001-2002թթ. մրցաշրջանում: «Տվենտեն» Հոլանդիայի առաջատար թիմերից է, երկրի կրկնակի չեմպիոնը, իսկ Հոլանդիայի կանանց հավաքականը՝ Աշխարհի 2019թ. փոխչեմպիոնն է և Եվրոպայի գործող չեմպիոնը: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 4 9
2. ՈՒրարտու 4 7
3. Ալաշկերտ 4 7
4. Նոա 4 7
5. Արարատ 3 6
6. Լոռի ՖԱ 4 6
7. Փյունիկ 5 4
8. Գանձասար-Կապան 4 4
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 3 1