Նորություններ

-
Ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայում է
10.10.201923:50
Ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայում է

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Օբերվեյդ» հյուրանոցում: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին), Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 4 9
2. ՈՒրարտու 4 7
3. Ալաշկերտ 4 7
4. Նոա 4 7
5. Արարատ 3 6
6. Լոռի ՖԱ 4 6
7. Փյունիկ 5 4
8. Գանձասար-Կապան 4 4
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 3 1