Նորություններ

-
Հայտնի են Մ-19 Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները
03.12.201914:45
Հայտնի են Մ-19 Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այսուհետև Եվրոպայի մինչև 19 տարեկան հավաքականները ևս կմասնակցեն Ազգերի Լիգայի մրցաշարի: Այն կմեկնարկի 2020 թվականի աշնանը։ Առաջին փուլում ՈՒԵՖԱ-ի անդամ 54 հավաքականները կբաժանվեն A (20 թիմ), B (16 թիմ) և C (18) լիգաների։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է C լիգայում։

Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության՝ Ազգերի Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը հայտնվեց C լիգայի առաջին խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Լյուքսեմբուրգի և Էստոնիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան էստոնիայում՝ սեպտեմբերի 2-ից 8-ը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5