// Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը, 250 մարզիչներ ստացան իրենց թարմացված արտոնագրերը

Նորություններ

-
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը, 250 մարզիչներ ստացան իրենց թարմացված արտոնագրերը
10.12.201915:00
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը, 250 մարզիչներ ստացան իրենց թարմացված արտոնագրերը

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցում էին ավելի քան 250 հայ մարզիչներ և մարզչական կրթության եվրոպացի բարձրակարգ մասնագետներ: 

Առաջինը ելույթ ունեցավ ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, ով խոսեց նախորդ տարում ՖԻՖԱ-ի կողմից ընդունված ֆուտբոլի կանոնների թարմացված կետերի, ինչպես նաև տեսակրկնապատկերի համակարգի (VAR - Video assistant referee) մասին: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պես, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն էլ նշեց, որ Հայաստանում արդեն սկսվել են աշխատանքներն այդ համակարգը Հայաստանում տեղադրելու ուղղությամբ:

Իսպանիայի կանանց Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը խոսեց կանանց ֆուտբոլի զարգացման միտումների մասին: 

Իսպանացի անվանի մարզիչ, Ժոզե Մոուրինյոյի երկարամյա օգնական Այտոր Կարանկան և թիմերի կառավարման և մարտավարության մագիստրոս Խուան Խոսե Վիլյան խոսեցին ինտեգրալ մարզումային գործընթացի մասին: ՈՒԵՖԱ մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը ներկայացրեց ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:

Օրվա վերջում փակման խոսքով հանդես եկավ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այնուհետև ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՊՐՈ արտոնագրեր հանձնեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի վերջին դասընթացի մասնակից 4 մարզիչների, ովքեր ներկա էին միջոցառմանը: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1