Նորություններ

-
Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահին ընտրվելու կապակցությամբ
08.01.202012:10
Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահին ընտրվելու կապակցությամբ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ.

 

«Հարգելի նախագահ, հարգելի Արմեն,

Շնորհավոր Ամանոր: Ինձ համար  հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ…

…Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ», - մասնավորապես, ասված է ՈՒԵՖԱ-ի նախագահի շնորհավորական ուղերձում»:

ՈՒԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահները ևս շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2