Նորություններ

-
Ռումյան Հովսեփյան. «Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»
26.03.202011:40
Ռումյան Հովսեփյան. «Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր հերթական զրուցակիցը Բուլղարիայի «Արդա» ակումբում հանդես եկող Ռումյան Հովսեփյանն է. 

«Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ  վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում: Հուսամ` այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 3 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Լոռի ՖԱ 4 6
5. Փյունիկ 5 4
6. Գանձասար-Կապան 4 4
7. Ալաշկերտ 3 4
8. Արարատ 2 3
9. Արարատ-Արմենիա 3 2
10. Շիրակ 2 1