// Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Նորություններ

-
Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ
03.06.202013:22
Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսի 2-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել այդ հարցում։

Արայիկ Հարությունյանը ևս արժևորել է ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը և հավաստիացրել, որ հարցը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախի Հանրապետության նախագահն ընդգծել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի կարևորությունը և ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1