Նորություններ

-
ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում
21.07.202016:19
ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը:

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը կրկին հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավվելու համար:

Ընտրված թեկնածուները հնարավորություն կստանան, որպես փորձաշրջան, ներգրավվելու Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների ընթացքում իրականացվող մասնագիտական և կազմակերպչական աշխատանքներին, իսկ լավագույնները՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում իրականացվող աշխատանքներին:

Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Դիմելու համար պետք է մինչև հուլիսի 31-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրականը՝ վերնագրում նշելով զբաղվածության նախընտրելի ոլորտը (կոնտենտ մենեջեր, սոցցանցերի մասնագետ, լուսանկարիչ, օպերատոր):

Եղե՛ք ակտիվ և օգտագործե՛ք իրադարձությունների կիզակետում լինելու բացառիկ հնարավորությունը:  

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 0 0
2. Վան 0 0
3. Նոա 0 0
4. ՈՒրարտու 0 0
5. Լոռի ՖԱ 0 0
6. Գանձասար-Կապան 0 0
7. Փյունիկ 0 0
8. Շիրակ 0 0
9. Ալաշկերտ 0 0
10. Արարատ 0 0
N Թիմեր Խ Մ
1. Վան 0 0
2. Նոա 0 0
3. Արարատ-Արմենիա 0 0
4. Լոռի ՖԱ 0 0
5. Շիրակ 0 0
6. Ալաշկերտ 0 0
7. Արարատ 0 0
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 0 0
2. Վան 0 0
3. Գանձասար-Կապան 0 0
4. Փյունիկ 0 0