Նորություններ

-
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
15.09.202012:35
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

 

Ժամանակացույցը և անցկացման վայրը.

 

Ընդունելության ժամկետները՝ 15․08․2020-ից 15․09․2020-ը

 

Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացների տևողությունը 1 տարի է։

 

Անցկացման վայրը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ

 

Պահանջվող փաստաթղթեր

 

Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, որը անհրաժեշտ է լրացնել:

Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ֆիզիկական տարատեսակ վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ

 

Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները հարկավոր է ընդունելության համար սահմանված ժամանակահատվածում ուղարկել ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ուսման վարձը

Դասընթացներն անվճար են։

Դիմելու համար պարտադիր պայմաններ

  1. Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-ից  30 տարեկան բոլոր ցանկացողները (տղաներ, աղջիկներ)
  2. Բժշկի կողմից  տեղեկանքի առկայություն առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով։

 

Դասընթացի բովանդակությունը

ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Կ. Նալբանդյանի ղեկավարությամբ դասընթացների մասնակիցները

կուսումնասիրեն Ֆուտբոլ Խաղի Կանոնները,

կծանոթանան մրցավարության մեթոդիկային,

կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը,

կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։

 

Գնահատման ընդհանուր չափանիշներ

Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, ովքեր բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Վան 3 9
2. Նոա 4 7
3. ՈՒրարտու 4 7
4. Ալաշկերտ 3 4
5. Փյունիկ 4 4
6. Արարատ 2 3
7. Լոռի ՖԱ 3 3
8. Արարատ-Արմենիա 3 2
9. Շիրակ 1 1
10. Գանձասար-Կապան 3 1