// ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

Նորություններ

-
ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը
13.08.202016:54
ՈՒԵՖԱ-ն հետաձգել է պատանեկան մրցաշարերի անցկացումը

Խորհրդակցելով ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների հետ՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է հետաձգել ՈՒԵՖԱ-ի պատանեկան մրցաշարերը՝ կապված կորոնավիրուսաին համավարակի հետ:

 

2019/20 մրցաշրջանի առաջնություններ

 

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն

 

Չեղարկվել են էլիտ ռաունդը և եզրափակիչ փուլը:

 

Եվրոպայի Մ-19 առաջնություն

 

Էլիտ ռաունդը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերին:

Հյուսիսային Իռլանդիայում անցկացվելիք եզրափակիչ խմբային փուլը կկայանա 2020 թվականի նոյեմբերին, փլեյ-օֆֆը՝ 2021 թվականի մարտին:

 

2020/2021 մրցաշրջանի առաջնություններ

 

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնություն

 

Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի մարտին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Ֆարերյան կղզիներում:

 

Եվրոպայի Մ-17 առաջնություն

 

Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը վերացվել է:

Որակավորման փուլի 13 հաղթողները և 2 ամենաբարձր վարկանիշով թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի մայիսին՝ Կիպրոսում:

 

Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն

 

Որակավորման փուլը կկայանա 2021 փետրվարին (12 մինի առաջնություններ):

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Բելառուսում:

 

Եվրոպայի Մ-19 առաջնություն

 

Որակավորման փուլը կկայանա 2021 մարտին (13 մինի առաջնություններ)

Էլիտ ռաունդը փոխարինվել է փլեյ-օֆֆ փուլով:

Փլեյ-օֆֆ փուլը (14 թիմեր) կանցկացվի 2021 թվականի ապրիլին:

Եզրափակիչ փուլը կկայանա 2021 թվականի հուլիսին՝ Ռումինիայում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1