Նորություններ

-
Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսները՝ սեպտեմբերի 4-ին և 7-ին
03.09.202011:58
Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսները՝ սեպտեմբերի 4-ին և 7-ին

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 1-ին և 2-րդ տուրի հանդիպումները՝ նախ Սկոպյեում հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն: Ներկայացնում ենք երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:

  

04․09.2020, ժամը՝ 14։15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 

04․09.2020, ժամը՝ 15։00Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում։

 

07․09.2020, ժամը՝ 17։15` Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

 

0709.2020, ժամը՝ 18։00` Էստոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

0709.2020, ժամը՝ 19։15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

 

0709.2020, ժամը՝ 20:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

Բոլոր միջոցառումների սկիզբը նշված է միջոցառումների անցկացման վայրի ժամանակով, իսկ Սկոպյեի և Երևանի միջև ժամային տարբերությունը կազմում է 2 ժամ:

 

Ավելացնենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Էստոնիայի հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային և հետխաղային ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով: Հարցերի ուղղման կարգի մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5