// Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Ռուսաստանում

Նորություններ

-
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Ռուսաստանում
15.09.202015:40
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Ռուսաստանում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է: Մեր թիմը հանգրվանել է «Ակվարիում» հյուրանոցում։ Այսօր մեր հավաքականն անցկացրեց առաջին մարզումը։ Մարզական հավաքը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

 

Դարպասապահներ

Էմին Ղարաբեքյանս - «Շահրդարի Սաբաշահր» (Իրան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

 

Խաղացողներ

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս - «Ատիրաու» (Ղազախստան)

Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)

Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Ջոնաթան Բրունո Սանտյագո  - առանց ակումբ 

 

Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։ 

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Լոռի ՖԱ 4 6
7. Արարատ-Արմենիա 4 5
8. Փյունիկ 6 5
9. Գանձասար-Կապան 5 4
10. Շիրակ 4 1