Նորություններ

-
Փոփվել է «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպման անցկացման վայրը
21.09.202017:36
Փոփվել է «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպման անցկացման վայրը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ 

 

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կայացրել է այս որոշումը՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի հետ հանդիպումն անցկացնելու է հենց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ հանդիպման նախորդ օրը մարզադաշտը թիմերին տրամադրվելու է նախախաղային մարզումների համար։

Այսպիսով, «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։15-ին։   

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ 8 14
3. ՈՒրարտու 8 14
4. Լոռի ՖԱ 7 13
5. Նոա 9 12
6. Արարատ-Արմենիա 6 11
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2