Նորություններ

-
Ռաֆայել Նազարյանը կգլխավորի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը
19.10.202017:23
Ռաֆայել Նազարյանը կգլխավորի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է հանդիպում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Ռաֆայել Նազարյանի միջև, որից հետո կողմերը ստորագրել են համագործակցության երկամյա պայմանագիր:

 

Ռաֆայել Նազարյանը, սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը: 

 

«Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին աշխատել եմ այս տարիքային հավաքականում և լավ եմ պատկերացնում աշխատանքի դրական կողմերը և դժվարությունները: Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ առիթ է գործի մեջ տեսնելու այն ֆուտբոլիստներին, ում շուրջ ձևավորվելու է ընտրական հաջորդ փուլին մասնակցող հավաքականը: ԲԿՄԱ-ում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ թեկնածուներից շատերի հետ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տարիքային առումով այս հավաքականին համապատասխան բոլոր ֆուտբոլիստներն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վստահ եմ, որ ստեղծելու ենք շատ մարտունակ հավաքական»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ռաֆայել Նազարյանը:

 

Ռաֆայել Նազարյանի կենսագրությունը

   

Ծնվել է 1975 թվականի մարտի 26-ին՝ Երևանում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․

 

«Արարատ» Երևան – 1993-1998

«Էրեբունի» Երևան – 1998-1999

«Սպարտակ» Երևան – 1999-2000

«Արաքս» Արարատ – 2000

«Զվարթնոց» Երևան – 2000-2001

«Փյունիկ» Երևան – 2001

«ՄԻԿԱ» Աշտարակ – 2001-2002

«Փյունիկ» Երևան – 2002

«Բանանց» Երևան – 2002-2004

«Փյունիկ» Երևան – 2004

«Դարիդա» (Բելառուս) – 2004-2006

«Փյունիկ» Երևան – 2006-2008

«Ուլիս» Երևան – 2008-2009

 

Ռաֆայել Նազարյանն ունի Հայաստանի Մ-21 հավաքականի հետ աշխատելու փորձ (2011-2013): Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ Եվրոպայի Մ-21 2013 թ. առաջնության ընտրական փուլում տանելով 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն: Ընդգրկված լինելով Չեխիայի, Չեռնոգորիայի, ՈՒելսի և Անդորրայի Մ-21 թիմերի հետ նույն խմբում՝ մեր թիմը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Ընդհանուր առմամբ, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը 2011-ից 2013 թթ. անցկացրել է 12 հանդիպում, տարել է 5 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, և կրել է 4 պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է 15-13։   

 

Մարզչական կարիերան ամբողջությամբ՝ ստորև

 

Հայաստանի ազգային հավաքական – Գլխավոր մարզչի օգնական (2011-2013)

«Բանանց» Երևան – Գլխավոր մարզիչ (2011-2012)

Հայաստանի Մ-21 հավաքական – Գլխավոր մարզիչ (2011-2013)

«Տոբոլ» (Ղազախստան) – Գլխավոր մարզչի օգնական (2014-2015)

«Արցախ» Երևան – Գլխավոր մարզիչ (2018-2019)

«Բանանց» Երևան – Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար (2019)

Հայաստանի Մ-19 հավաքական – Գլխավոր մարզիչ (2019-2020)

ԲԿՄԱ Երևան – 2019-

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 10 18
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 9 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2