Նորություններ

-
Խոակին Կապառոս․ «Շնորհակալ եմ տղաներին հիանալի հանդիպման համար»
15.11.202023:17
Խոակին Կապառոս․ «Շնորհակալ եմ տղաներին հիանալի հանդիպման համար»

Նոյեմբերի 15-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

 

-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր խաղում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտեինք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ 

 

-Պարոն Կապառոս, ի՞նչ սպասելիքներ ունեք Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջիկա խաղից։

-Գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Խմբում բոլոր թիմերն իրար հավասար են, մենք շատ հավասար հնարավորություններ ունեցող թիմերով խմբում ենք հայտնվել։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին պատրաստվելու ենք մեծ ցանկությամբ և երազանքով։ Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության։

 

-Վրաստանից միանգամից մեկնելու՞ եք Կիպրոս, թե՞ վերադառնալու եք Երևան, այնուհետև մեկնեք մրցավայր։

-Ժամանակը քիչ է, այստեղից ուղիղ մեկնելու ենք Կիպրոս։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5