Նորություններ

-
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը
30.11.202013:01
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին:

 

Նոյեմբերի 29-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց թիմի մարզական հավաքը։ Մեր ազգային ընտրանին պատրաստվում է ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումներին, որոնք կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: 

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։

Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

 

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա

Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ

Արտյոմ Զաքարյան  - «Արարատ-Արմենիա»

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա

Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա

Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան

 

Եվս 2 ֆուտբոլիստի՝ հավաքականին միանալ-չմիանալու հարցը կորոշվի մոտ օրերս: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0