ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ «Ալաշկերտ» ՖԱ-ն սույն թվականի նոյեմբերի 13-ին գրություն էր ուղարկել ՀՖՖ, որտեղ, հաշվի առնելով թիմի արտասահմանցի ֆուտբոլիստների երկրից մեկնելու անհրաժեշտությունը, խնդրում էր հնարավորության դեպքում հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ մրցափուլից հետաձգված «Լոռի»-«Ալաշկերտ» հանդիպումը։
«Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ ակումբն իր հերթին սույն թվականի դեկտեմբերի 2-ին գրություն էր ուղարկել ՀՖՖ, որում ասվում էր, որ ելնելով Արդար խաղի սկզբունքներից՝ ընդառաջ է գնում «Ալաշկերտ» ՖԱ-ին և կողմ է հանդիպումը հետաձգելուն։
Հաշվի առնելով երկու ակումբների կողմից ուղարկված գրությունները՝ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշում է կայացրել հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ մրցափուլից հետաձգված «Լոռի»-«Ալաշկերտ» հանդիպումը։