VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը սահմանել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակներ:
Կապված Հայաստանի հանրապետությունում ռազմական դրության հետ՝ նախորդ ամիսներին մրցանակը չի հանձնվել, փոխարենը հանձնվելու են մրցանակներ աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին: Գարնանային հատվածում մրցանակները հանձնվելու են ամեն ամիս:
Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և հովանավորի կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:
Աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են՝
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ)
Ջոնել Դեսիրե (Ուրարտու)
Մաիլսոն Լիմա (Արարատ-Արմենիա)
Անդրանիկ Ոսկանյան (Վան)
Դավիդ Խուրցիձե (Արարատ)
Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:
Աշնանային հատվածի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներն են՝
Եղիշե Մելիքյան (Ալաշկերտ)
Դավիդ Կամպանյա (Արարատ-Արմենիա)
Վարդան Բիչախչյան (Արարատ)
Ալեքսանդր Գրիգորյան (Ուրարտու)
Ալբերտ Սոլոմոնով (Լոռի)
Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:
Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 7-ին, 18:00-ին, իսկ մրցանակները կհանձնվեն VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2020թ. կայանալիք վերջին տուրի ընթացքում (դեկտեմբերի 10-12):