Նորություններ

-
Կյանքից հեռացել է լեգենդար Արկադի Անդրիասյանը
23.12.202009:30
Կյանքից հեռացել է լեգենդար Արկադի Անդրիասյանը

Խորը վշտով տեղեկացանք, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի՝ բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արարատ-73-ի կիսապաշտպան, լեգենդար Արկադի Անդրիասյանը:

 

Անդրիասյանը ոչ միայն հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, այլև Խորհրդային միության՝ իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:

 

Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Անդրիասյանի ընտանիքին և հարազատներին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 12 24
2. Արարատ-Արմենիա 11 21
3. Ալաշկերտ 11 21
4. Լոռի ՖԱ 12 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 10 15
7. Վան 13 11
8. Շիրակ 12 6
9. Փյունիկ 11 5