Նորություններ

-
Տեղեկություն` PES2021 Հայաստանի ընտրական առաջնությանը մասնակցելու վերաբերյալ
13.01.202112:54
Տեղեկություն` PES2021 Հայաստանի ընտրական առաջնությանը մասնակցելու վերաբերյալ

2021 թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, կկայանա PES 2021 համակարգչային խաղի՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող UEFA eEURO2021 կիբերմրցաշարը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը մասնակցելու է մրցաշարի որակավորման փուլին և հաջողության հասնելու դեպքում մեկնելու է Լոնդոն՝  UEFA eEURO2021 կիբերմրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

Մրցաշարին մասնակցելու համար ձևավորվելու է PES2021 համակարգչային խաղի Հայաստանի հավաքական (4 հոգի): Հավաքականը ձևավորվելու է որակավորման 2 օնլայն մրցաշարերի և որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով: Որակավորման 1-ին մրցաշարը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 8-ին: Դրա արդյունքում լավագույն չորս մասնակիցները դուրս են եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ։ Որակավորման 2-րդ մրցաշարը տեղի է ունենալու սույն թվականի հունվարի 17-ին՝ ժամը 17։30-ին։

Որակարման 2-րդ օնլայն մրցաշարը նույնպես անցկացվելու է օլիմպիական ձևաչափով: Հաղթողը որոշվելու է 1 խաղի արդյունքում: Մրցաշարում առաջին 4 տեղերը զբաղեցրած մասնակիցները նույնպես դուրս են գալու որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթողը որոշվելու է 3 խաղի արդյունքում ՝ մինչև 2 հաղթանակ: Որակավորման փլեյ-օֆֆ փուլի արդյունքներով առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ընդգրկվելու են Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականում և մասնակցելու են UEFA eEURO2021 կիբերմրցաշարի որակավորման փուլին:

Որակավորման մրցաշարերը և փլեյ-օֆֆ փուլը անցկացվելու է օնլայն:

 

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ESL Play-ում մրցաշարի պաշտոնական կայքի միջոցով ՝ https://eeuro.eslgaming.com/

Որակավորման մրցաշարերը և փլեյ-օֆֆ փուլը անցկացվելու է օնլայն:

 

Մասնակցության համար անհրաժեշտ է՝


Լինել ՀՀ քաղաքացի և բնակվել ՀՀ տարածքում

Լինել առնվազն 16 տարեկան:

Ունենալ գործող  PSN ID:

Ունենալ PES2021 Season update խաղը Play Station 4 խաղային համակարգում:

Ունենալ գործող Play Station + բաժանորդագրություն:

Գրանցվել ESL Play-ում մրցաշարի պաշտոնական կայքի միջոցով` https://eeuro.eslgaming.com/

Մրցաշարի պաշտոնական կայքի միջոցով` (https://eeuro.eslgaming.com) գրանցել իրենց PSN ID-ները ESP Play-ում:

Մրցաշարի պաշտոնական կայքի միջոցով`  (https://eeuro.eslgaming.com/armenia/) գրանցվել Հայաստանի հավաքականի որակավորման մրցաշարերում:

Որակավորման մրցաշարի անցկացման օրը՝ հունվարի 17-ին, ժամը 17:30-17:55 միջակայքում  մրցաշարի պաշտոնական կայքում վերահաստատել մասնակցությունը (check-in) (https://eeuro.eslgaming.com/armenia/qualifier-2-2021/):

Որակավորման մրցաշարի կանոնակարգին և խաղերի չափորոշիչներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5