Նորություններ

-
Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ
18.01.202117:30
Կայացավ սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ

Հունվարի 26-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ «Ազգային» և «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրի թեկնածու ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

 

2020թ. դեկտեմբերի 25-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն «Ազգային» արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

 

2021/2022 թթ. Արտոնագրային մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 12 ակումբներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա», «Սևան» և «Նորավանք»  ֆուտբոլային ակումբները:

 

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջներին, որոնք պետք է բավարարեն՝ մինչև մարտ ամիս ներկայացնելով համապատասխան ոչ ֆինանսական փաստաթղթային փաթեթները: Այդ փաթեթների հիման վրա՝  ս.թ. մարտի 26-ին, ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Ազգային» արտոնագրեր շնորհելու հարցը: «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի վերաբերյալ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 28-ին: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 15 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 19 21
8. Փյունիկ 17 18
9. Շիրակ 18 12