Նորություններ

-
Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի Մ-19 հավաքականը
26.01.202117:00
Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի Մ-19 հավաքականը

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Նրան կօգնի Արմեն Սանամյանը: 

 

Ռազմիկ Գրիգորյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է: Որպես մարզիչ՝ նույնպես աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում՝ օգնելով Արթուր Պետրոսյանին: Աշխատել է նաև «Արարատ-Արմենիայում» և «Լոռիում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավորել է «Դիլիջանը», ներկայումս «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն է:

 

Հայաստանի Մ-19 հավաքականը 2002 թ. ծնված ֆուտբոլիստներից կազմավորված այն թիմն է, որը դեռևս 2020 թ. հոկտեմբերին, Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, պետք է մասնակցեր 2020/2021 առաջնության որակավորման փուլին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր և կկայանա 2021 թ. մարտին՝ Նիդեռլանդներում: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներն են Նիդեռլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13