Նորություններ

-
ՖԻՖԱ-ն ուժի մեջ է թողել Լոռի ՖԱ նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելքը
10.02.202116:28
ՖԻՖԱ-ն ուժի մեջ է թողել Լոռի ՖԱ նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելքը

ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն,  ուսումնասիրելով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի (Լոռի ՖԱ) կողմից ներկայացված փաստաթղթերը ֆուտբոլիստ Դարկո Ենոքին փոխանցված համապատասխան վճարումների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանող կողմի փաստարկների ամբողջական փաթեթն առ այն, որ վճարումները մինչ օրս չեն կատարվել, և ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, ս/թ փետրվարի 8-ին պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է ներգրավված կողմերին, ինչպես նաև ՀՖՖ-ին, որ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա գործը դեռևս գտնվում է վարույթում, իսկ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքը շարունակում է մնալ ուժի մեջ:

 

Ըստ այդմ, համաձայն ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կարող գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

 

Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ն ընդունել է ի գիտություն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի՝ ս/թ փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ին ուղղված պատասխան նամակը այս գործի առնչությամբ և ՖԻՖԱ-ի կողմից այլ որոշում ստանալու դեպքում վերջինիս կտրվի համապատասխան ընթացք:

 

Ի հավելումն նշվածի, համաձայն ս/թ փետրվարի 9-ին ստացված ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կատարել նաև իր ֆինանսական պարտավորությունները ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի նկատմամբ՝ վերջինիս չվճարելով ՖԻՖԱ-ի որոշմամբ հաստատված համապատասխան գումարը: Ավելին, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի կողմից ս/թ հունվարի 27-ին Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարան (CAS)  ուղարկված բողոքը չի ընդունվել՝ բողոքի հակիրճ նկարագրության վերջնաժամկետը չպահպանելու պատճառաբանությամբ:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԻՖԱ-ն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի ակումբի նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք է դրել նաև այս վարույթի հետ կապված, որը վերաբերելու է թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով ֆուտբոլիստներ գրանցելուն և գործելու է 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

 

Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12