Նորություններ

-
Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Հովհաննես Համբարձումյանին
23.03.202112:11
Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Հովհաննես Համբարձումյանին

Մարտի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՖԻՖԱ Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի առաջին հանդիպումը՝ Վադուցում հյուրընկալվելով Լիխտենշտեյնի հավաքականին: Խոակին Կապառոսի և Հովհաննես Համբարձումյանի նախախաղային հեռավար մամուլի ասուլիսը Վադուցում կկայանա մարտի 24-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին, և կհեռարձակվի ՀՖՖ յութուբյան և ֆեյսբուքյան պաշտոնական էջերում։ Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև մարտի 24-ը՝ ժամը 13:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հովհաննես Համբարձումյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 19 36
2. Նոա 20 35
3. Արարատ 19 35
4. Արարատ-Արմենիա 19 33
5. ՈՒրարտու 19 29
6. Վան 21 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 20 21
9. Շիրակ 21 13