Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Կոսովո հանդիպման համար
19.10.202118:31
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Կոսովո հանդիպման համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Կոսովո հանդիպման համար, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի ժամը 18։00-ին։

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 14 30
3. Արարատ 14 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 13 18
7. Ալաշկերտ 11 13
8. Նորավանք 14 9
9. Վան 15 9
10. ԲԿՄԱ 14 6