Նորություններ

-
ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն
22.10.202118:25
ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն։ Աննախադեպ մրցաշարին մասնակցում են շուրջ 400 դպրոց և մոտ 4000 դպրոցականներ:

 

Առաջնության նպատակն է նպաստել դպրոցական ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը, դպրոցներում ֆուտբոլ առարկայի ուսուցման գործընթացի մակարդակի հետագա բարձրացմանը, ի հայտ բերել հեռանկարային, խոստումնալից, տաղանդավոր ֆուտբոլիստների, նպաստել ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը:

 

Մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների Մ12 և Մ10 տարեկան տղաների թիմերը: Մրցաշարի առաջին՝ միջհամայնքային փուլը, որին հիմնականում մասնակցել են 2021 թվականին ՀՖՖ Մարզչական Դ արտոնագրի դասընթացին մասնակցած մարզային հանրակրթական դպրոցների թիմերը,  արդեն ավարտվել է: Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը կանցկացվի մարզային փուլը, որին կմասնակցեն միջհամայնքային հաղթող թիմերը՝ որոշելու մարզի տվյալ տարիքային խմբի հաղթողներին, իսկ նոյեմբերի 8-ից 20-ը՝ հանրապետական փուլը, որին կմասնակցեն տվյալ տարիքային խմբում մարզային փուլում առաջին տեղ գրաված թիմերը

 

Մրցումների 1-ին և 2-րդ փուլի խաղերը կանցկացվեն մարզերում՝ արհեստական խոտածածկերով խաղադաշտերում և միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում ու խաղահրապարակներում, իսկ 3-րդ փուլի հանդիպումները կկայանան Երևանում։ 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 14 37
2. Փյունիկ 14 30
3. Արարատ 14 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 13 18
7. Ալաշկերտ 11 13
8. Նորավանք 14 9
9. Վան 14 9
10. ԲԿՄԱ 14 6