Նորություններ

-
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց Ֆրանսիա
09.11.202113:31
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց Ֆրանսիա

Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 9-ին ժամանեց Ֆրանսիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Մ-21 ԵՎՐՈ որակավորման H խմբի Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպմանը։ Մեր թիմը ժամանեց Լիոնի օդանավակայան, որտեղից ավտոբուսով կմեկնի մրցավայր՝ Գրենոբլ։


Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը Գրենոբլ է մեկնել հետևյալ կազմով․

 

Դարպասապահներ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան - «Շիրակ»

 

Պաշտպաններ

Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ

Տիգրան Այունց - «ՈՒրարտու»

 

Կիսապաշտպաններ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Գևորգ Տարախչյան - «Սևան»

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

 

Հարձակվողներ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ

 

Կարեն Նալբանդյանը և Արմեն Հովհաննիսյանը չեն մեկնել Ֆրանսիա վնասվածքի պատճառով։

Երջանիկ Ղուբասարյանը, Անտոնի Կազարյանը և Արտյոմ Գյուրջյանը թիմին կմիանան Ֆրանսիայում։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6