Նորություններ

-
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
21.11.202112:00
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ՖԻՖԱ կանանց աշխարհի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի Բելգիայի և Նորվեգիայի հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 21-ից կսկսի նախապատրաստությունը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

 

Դարպասապահներ

Լենա Անդրիասյան - «Փյունիկ»

Արմինե Հարությունյան - «Փյունիկ»

Սյուզան Սիրեկանյան - «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Սիդնեյ Վերմիլիոն - «Բլյու Հարթս» (ԱՄՆ)

Քրիստինե Ալեքսանյան - «Ժիլստրոյ-1» (Ուկրաինա)

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Նորա Եղյան - «Փյունիկ»

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Անահիտ Կարախանյան - «Նորավանք»

Նելլի Խալաթյան - «Փյունիկ»

 

Կիսապաշտպաններ

Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Լիլի Ջեբեջյան - «Նյու Յորք» (ԱՄՆ)

Նայիրի Տեր-Մկրտիչյան - «Փյունիկ»

Կարինե Եղյան - «Հայասա»

Աննա Դալլաքյան - «Հայասա»

Նենսի Ավեսյան - ԱՄՆ

Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»

Մարիամ Պետրոսյան - «Նորավանք»

Անի Կարապետյան - «Փյունիկ»

Լուիզա Ղազարյան - «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան - «Փյունիկ»

Հեղինե Չոփիկյան - «Փյունիկ»

 

Հարձակվողներ

Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)

Միա Բեդոյան - «Լենսերզ» (ԱՄՆ)

Դվին Աղաբաբեան - «Փյունիկ»

 

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ին կմեկնի Բրյուսել՝ մրցելու Բելգիայի հավաքականի հետ։ Նոյեմբերի 27-ին կանանց ազգային ընտրանին կվերադառնա Հայաստան և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կշարունակի պատրաստվել Նորվեգիայի դեմ հանդիպմանը։

 

Լիլի Ջեբեջյանը ազգային հավաքականին կմիանա Բելգիայում և կմասնակցի միայն Լյովենում կայանալիք հանդիպմանը, իսկ Քրիստինե Ալեքսանյանը թիմին կմիանա Բելգիայի հանդիպումից հետո և կմասնակցի միայն Նորվեգիայի հավաքականի դեմ տնային հանդիպմանը։

 

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 25-ին կհյուրընկալվի Բելգիայի ազգային հավաքականին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00), այնուհետև նոյեմբերի 30-ին՝ Երևանում, կհյուրընկալի Նորվեգիային (մեկնարկը՝ 17։00)։

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 33
3. Արարատ 15 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 14 18
7. Ալաշկերտ 12 16
8. Նորավանք 14 9
9. Վան 15 9
10. ԲԿՄԱ 14 6