Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Նորվեգիա հանդիպման համար
19.11.202110:36
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Նորվեգիա հանդիպման համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպման համար, որը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ նոյեմբերի 30-ին և կմեկնարկի ժամը 17։00-ին։

 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև նույեմբերի 26-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 33
3. Արարատ 15 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 14 18
7. Ալաշկերտ 12 16
8. Նորավանք 14 9
9. Վան 15 9
10. ԲԿՄԱ 14 6