Նորություններ

-
ՀՖՖ նախագահը և փոխնախագահն աշխատանքային այցով Իսպանիայում են
09.01.202211:22
ՀՖՖ նախագահը և փոխնախագահն աշխատանքային այցով Իսպանիայում են

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են: Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների:

 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև հյուրընկալվել է Marca-ի գրասենյակում և հարցազրույց տվել իսպանական ամենահեղինակավոր պարբերականին:

 

ՀՖՖ պատվիրակությունը նաև հրավեր է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյի կողմից՝ ներկա գտնվելու Իսպանիայի Գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ռայո Մահադահոնդա» հանդիպմանը, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով:

 

Հանդիպում է կայացել նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՖՖ-ի ծրագրերի իրականացմանը և Իսպանիայում տարբեր կառույցների հետ նոր կապերի ձեռքբերմանը:

 

Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը հանդիպել են նաև աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկին՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի կրկնակի հաղթող և մի շարք այլ տիտղոսներ նվաճած Վիսենտե Դել Բոսկեին, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի հնգակի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային Գավաթի հաղթող Ֆերնանդո Յերոյին՝ հայկական և իսպանական ֆուտբոլային կապերի հետագա զարգացման և խորացման նպատակով:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6