Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը
21.01.202218:33
Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխում (2020/2021 մրցաշրջան), ՀՖՖ Բժշկական կոմիտեի կազմի հաստատում, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների քանակի քննարկում (2022/2023 մրցաշրջան):

 

Վերոնշյալ օրակարգով կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

 

Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկեցին, ըստ սահմանված չափանիշների, ՈՒԵՖԱ համերաշխության գումարների հետևյալ չափաբաժնով բաշխման օգտին՝

 

«Ուրարտու» ՖԱ - 82․000 եվրո

«Փյունիկ» ՖԱ - 78․000 եվրո

«Վան» ՖԱ - 52․000 եվրո

«Արարատ-Արմենիա» ՖԱ - 46․642 եվրո

«Ալաշկերտ» ՖԱ - 46․642 եվրո

«Արարատ» ՖԱ - 46․642 եվրո

«Նոա» ՖԱ - 46․642 եվրո

«Նորավանք» ՖԱ - 37․000 եվրո

«Շիրակ» ՖԱ - 37․000 եվրո

«Գանձասար» ՖԱ - 20․000 եվրո

«Լեռնային Արցախ» ՖԱ - 15․003 եվրո

 

Գումարները կբաշխվեն ակումբներին 2022 թ. մարտին:

 

Օրակարգի երկրորդ հարցի քննարկումից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկեցին ՀՖՖ Բժշկական կոմիտեի կազմի հաստատման օգտին հետևյալ կազմով:

 

Օրակարգի երրորդ հարցի քննարկման ընթացքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հայտնեցին իրենց դիրքորոշումները, որոշվեց դրանք ներկայացնել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի ակումբներին, ստանալ նաև ակումբների դիրքորոշումները հարցի կապակցությամբ, որից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեն արդեն հաջորդ նիստի ընթացքում կկայացնի վերջնական որոշում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 31 71
3. Ալաշկերտ 30 47
4. Արարատ 30 46
5. Նոա 31 38
6. ՈՒրարտու 30 36
7. Նորավանք 30 25
8. Վան 30 22
9. ԲԿՄԱ 30 18