Նորություններ

-
ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդն է
12.05.202217:46
ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդն է

Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարը։ Հայաստանի Մ-15 հավաքականը իր վերջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Վրաստանի Մ-15 ընտրանու հետ և պարտվեց 0։2 հաշվով։

 

Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 7 միավորով  ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին։ 3-րդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 5 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանը։ 

 

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Ամիսուլաշվիլին։

 

Հայաստան Մ-15 – Վրաստան Մ-15 0:2 (0:1

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան(Հայաստան)

Գոլերը՝ Գլունչաձե, 39, Գուլիաշվիլի, 67

 

Հայաստան Մ-15

1. Հովհաննես Ուրուշանյան, 2. Արամ Ահարոնյան (14. Սեդրակ Մովսիսյան, 57)3. Հենզել Բաղոյան (15. Վարդան Մարգարյան, 75), 4. Հարություն Մուսիկյան, 5. Անդրանիկ Հակոբյան (6. Խոսրով Ղազարյան, 69), 7. Կարեն Հովակիմյան (ա), 8. Վահե Կարապետյան (9. Գարի Կևորկ Բասմաջյան, 9), 10. Խաչիկ Սեդրակյան (13. Զավեն Խուդավերդյան, 57), 18. Էմիլ Պապիկյան (17. Աշոտ Գրիգորյան), 19. Արամե Մինասյան (21. Ալեքս Գալստյան, 49), 20. Դավիթ Հարությունյան (11. Տիգրան Արմենակյան, 69)

Պահեստային՝ 12. Վարազդատ Գասպարյան

Գլխավոր մարզիչ՝ Գևորգ Պողոսյան 

 

Վրաստան Մ-15

1.Իվանե Բախուտաշվիլի (12․ Սանդրո Կուպատաձե, 80), 2․ Ալեկսանդրե Ամիսուլաշվիլի (5․ Նիկոլոզի Դանելիա, 80), 3․ Գիգի Գլունչաձե, 4․ Սաբա Խարեբաշվիլի, 6․ Նիկոլոզի Սուրգուլաձե (7․ Նիկոլոզի Գվազավա, 80), 8․ Լուկա Ցուլայա, 10․ Ռեզիկո Դանելիա (9․ Գիորգի Մժավանաձե, 68), 14․ Գիորգի Գվասալիա (20․ Նիկոլոզ Չիկովանի, 80), 15․ Ալեկսանդրե Կուտատելաձե (13․ Նիկոլոզ Էլիսաշվիլի, 54), 18․ Անդրոնիկա Խորոիշվիլի (17․ Անդրիա Վիբլիանի, 80), 19․ Թոռնիկե Գուլիաշվիլի (16․ Լուկա Լաշխիա, 80)

Գլխավոր մարզիչ՝ Գեորգե Չիտաուրի

 

Մ-15 մրցաշարի բոլոր արդյունքները՝ 

 

Հայաստան - Մոլդովա՝ 2:1

Վրաստան-Լիբանան՝ 3:1

Հայաստան-Լիբանան՝ 2:1

Մոլդովա-Վրաստան՝ 2-2 (6։5, 11մ)

Լիբանան-Մոլդովա՝ 0։1

Հայաստան-Վրաստան՝ 0։2

  

Մրցաշարային աղյուսակը՝ 

 

Վրաստան - 7 միավոր

Հայաստան - 6 միավոր

Մոլդովա – 5 միավոր

Լիբանան - 0 միավոր

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18