Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործարկել է ՀՖՖ ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ-ը, և այսուհետ Մեդիայի ներկայացուցիչների հավատարմագրումն իրականացվելու է բացառապես ԱՌՑԱՆՑ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմերի յուրաքանչյուր հանդիպում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավատարմագրում պահանջող յուրաքանչյուր միջոցառում լուսաբանելու համար Մեդիայի ներկայացուցիչները պետք է ստանան ԲԱՐ-ԿՈԴԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ, որի համար պետք է անցնեն ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ:
ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ լիովին համապատասխանեցված է ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի համապատասխան կանոնակարգերին, ղեկավարող փաստաթղթերին եւ ուղեցույցերին, բխում է ֆուտբոլում պրոֆեսիոնալ Մեդիայի հետ աշխատանքի փոխհարաբերությունների միջազգայնորեն ընդունված չափորոշիչներից:
Հարթակը ստեղծված է՝ աջակցելու պրոֆեսիոնալ Մեդիայի ներկայացուցիչներին: Ծախսելով ընդամենը մի քանի րոպե, պրոֆեսիոնալ Մեդիայի ներկայացուցիչները կարող են անցնել հավատարմագրման գործընթացը և ստանալով հատուկ հավատարմագիր՝ օգտվել բոլոր Մեդիա հարմարություններից:
ՀՖՖ ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ-ում ներկայացված են նաև «ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ, ՀՖՖ-Ի ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԴԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳ»-ը և «ՄԵԴԻԱ ՈՒՂԵՑՈՒՅՑ»-ը, որոնցում հանգամանորեն ներկայացված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, բոլոր Մեդիա հարմարությունները:
ՄՈՒՏՔ ՀՖՖ ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԵԴԻԱ ՀԱՐԹԱԿ
N | Թիմեր | Խ | Մ |
---|---|---|---|
1. |
![]() |
10 | 18 |
2. |
![]() |
9 | 18 |
3. |
![]() |
10 | 18 |
4. |
![]() |
10 | 17 |
5. |
![]() |
11 | 16 |
6. |
![]() |
9 | 15 |
7. |
![]() |
11 | 10 |
8. |
![]() |
10 | 5 |
9. |
![]() |
10 | 5 |