Նորություններ

-
Հայաստանի և Ղազախստանի Մ-21 տարեկանների հավաքականները կհանդիպեն օգոստոսի 11-ին
28.02.201311:19
Հայաստանի և Ղազախստանի Մ-21 տարեկանների հավաքականները կհանդիպեն օգոստոսի 11-ին

Հունվարի 31-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի էր ունեցել մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվել էր  10-րդ խմբում: Մեր մրցակիցներն են Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Նույն օրը հաստատվել էր նաև մրցաշարի խաղացանկը, ըստ որի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում՝ 2013 թ. օգոստոսի 13-ին, պետք է մրցեր Ղազախստանի հավաքականի հետ: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացավ ՀՖՖ հավաքականների բաժնից, երկկողմանի համաձայնությամբ փոխվել է Ղազախստանի և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականների հանդիպման անցկացման ժամկետը: Հանդիպումը օգոստոսի 13-ի փոխարեն կկայանա օգոստոսի 11-ին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ 8 14
3. ՈՒրարտու 8 14
4. Լոռի ՖԱ 7 13
5. Նոա 9 12
6. Արարատ-Արմենիա 6 11
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2