Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջը http://www.facebook.com/FootballFederationofArmenia?fref=ts հավանեց հայկական ֆուտբոլի եւ Հայաստանի ազգային հավաքականի 12.000-րդ երկրպագուն: Մեր 12.000-րդ այցելուն, ըստ facebook-ի տեղեկատվության Վրաստանում, Թբիլիսիում բնակվող Թենգիզ Միկոյանցն է: ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արդեն շնորհակալություն է հայտնել մեր 12.000-րդ այցելուին եւ տեղեկացրել է, որ անակնկալ նվերը` նախատեսված 12.000-րդ այցելուի համար ֆեյսբուքյան օգտատերը կարող է ստանալ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Հետեւեք ՀՖՖ պաշտոնական կայքին, ՀՖՖ Facebook-ի պաշտոնական էջին եւ ժամանակ առ ժամանակ դուք եւս կարող եք դառնալ անակնկալ նվերների հասցեատեր: