Նորություններ

-
Ֆուտզալ. Ընկերական հանդիպում. ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան՝ 4:1
18.01.201323:31
Ֆուտզալ. Ընկերական հանդիպում. ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան՝ 4:1

Քիչ առաջ ավարտվեց ընկերական երկրորդ հանդիպումը ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև: Մեր հավաքականը պարտվել է 1:4 հաշվով, իսկ մեր կազմում միակ գոլը խփել է Գրիգոր Կապուկրանյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ըստ էության, ասպարեզ է դուրս բերել փորձարարական կազմ: Մեր հավաքականը հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով 12. Վահե Պետրոսյան 4.Վլադիմիր Մխիթարյան 8.Գրիգոր Կապուկրանյան 11.Էդգար Կիրակոսյան 14.Արմեն Բաբայան:

Հիշեցնենք, որ երեկ երկու երկրների հավաքականների միջև հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Սա վերջին փորձամրցումն էր Բուլղարիայում կայանալիք Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Հիշեցնենք, որ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի ֆուտզալի հավաքականները

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 8 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 8 14
5. ՈՒրարտու 6 9
6. Նորավանք 8 8
7. Նոա 6 7
8. Վան 8 7
9. Ալաշկերտ 6 5
10. ԲԿՄԱ 8 0