Գագիկ Աղբալյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին։

2000-2006 թթ սովորել է Երևանի Ռ Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնում:

2007-2012 թթ սովորել  է ԵՊՀ Բնապահպանության և բնօգտագործման ֆակուլտետում, ստացել բակալավրի որակավորման աստիճան:

2017 թ-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

2007-2011 թթ աշխատել  է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես Տավուշի մարզի թղթակից:

2007-2011 թթ աշխատել է «Իջևան ՀԸ» -ում, որպես հեռուստալրագրող։

2007-2008 թթ աշխատել է Իջևանի քաղաքային երաժշտական դպրոցում, որպես ուսուցիչ, անսամբլի մենակատար։

2008-2011 թթ հանդիսացել է «Հրապարակ» օրաթերթի Տավուշի մարզի թղթակիցը։

Նույն ժամանակահատվածում աշխատել է Իջևանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնում, որպես համակարգող։

Նույն ժամանակահատվածում աշխատել է «Հույսի կամուրջ» մեդիա խմբի Իջևանի մասնաճյուղում, որպես համակարգող։

Նույն ժամանակահատվածում աշխատել է Lragir.am կայքում, որպես արտահաստիքային թղթակից։

2012-2015 թթ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում նախ որպես քաղաքական, այնուհետև բնապահպանական, գյուղատնտեսական և հասարակական թեմաները լուսաբանող լրագրող, լուսանկարիչ։

2016-2017 թթ եղել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հաղորդակցության մասնագետը:

2015-2018 թթ աշխատել է «Հետք» էլոկտրոնային պարբերականում, որպես լրագրող, լուսանկարիչ։

2017-2019 թթ աշխատել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» Media.am կայքում, որպես լրագրող։

2015-2018 թթ աշխատել է նախ «Հայկական ժամանակ» օրաթերթում, այնուհետև «Հետք» պարբերականում որպես սպորտային լուսանկարիչ։

2019 թ հուլիսից հանդիսանում է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի ստեղծման աշխատանքների համակարգողը՝ թիմի պետի լիազորություններով։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ