Գագիկ Աղբալյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին

2000-2006թթ սովորել է Երևանի Ռ Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնում:

2007-2012թթ սովորել  է ԵՊՀ Բնապահպանության և բնօգտագործման ֆակուլտետում, ստացել բակալավրի որակավորման աստիճան:

2017թ-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

2007-2011թթ աշխատել  է «Արմենպրես» լրատվական գործակալությունում որպես Տավուշի մարզի թղթակից:

2007-2011թթ աշխատել է «Իջևան ՀԸ» -ում որպես հեռուստալրագրող։

2007-2008թթ աշխատել է Իջևանի քաղաքային երաժշտական դպրոցում որպես ուսուցիչ, անսամբլի մենակատար։

2008-2011թթ աշխատել է «Հրապարակ» օրաթերթում որպես Տավուշի մարզի թղթակից։

Նույն ժամանակահատվածում աշխատել է Իջևանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնում որպես համակարգող։

Նույն ժամանակահատվածում աշխատել է «Հույսի կամուրջ» մեդիա խմբի Իջևանի մասնաճյուղում որպես համակարգող։

Նույն ժամանակահատվածում աշխատել է Lragir.am կայքում որպես արտահաստիքային թղթակից։

2012-2015թթ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում նախ որպես քաղաքական, այնուհետև բնապահպանական, գյուղատնտեսական և հասարակական թեմաները լուսաբանող լրագրող, լուսանկարիչ։

2016-2017թթ աշխատել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ում որպես հաղորդակցության մասնագետ:

2015-2018թթ աշխատել է «Հետք» էլոկտրոնային պարբերականում որպես լրագրող, լուսանկարիչ։

2017-2019թթ աշխատել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» Media.am կայքում որպես լրագրող։

2015-2018թթ աշխատել է նախ «Հայկական ժամանակ» օրաթերթում, այնուհետև «Հետք» պարբերականում որպես սպորտային լուսանկարիչ։

2019թ հուլիսից հանդիսանում է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի ստեղծման աշխատանքների համակարգողը՝ թիմի պետի լիազորություններով։

Главный спонсор

Спонсоры