Նորություններ

-
Դավիթ Մանոյանը «Փյունիկի» կազմում մեկնել է մարզական հավաքի
11.02.201316:25
Դավիթ Մանոյանը «Փյունիկի» կազմում մեկնել է մարզական հավաքի

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք էր ստացել դեռևս 2012 թ. դեկտեմբերին՝ Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մանոյանը վերջին ամիսներին բուժվում էր Գերմանիայում: Չնայած բժիշկները նախապես նշում էին, որ Դավիթ Մանոյանի ապաքինման համար կպահանջվի 4-5 ամիս, սակայն, բարեբախտաբար, Դավիթ Մանոյանի վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը տեղեկացրել է, որ Դավիթ Մանոյանը «Փյունիկի» կազմում մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի իր թիմի երկրորդ մարզական հավաքին: Բացի այդ, եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, Մանոյանը, հնարավոր է, մասնակցի նաև մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18