Նորություններ

-
Միխայիլ Մարկոսով. «Դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞մ միանալ հավաքականին, թե` ոչ»
13.03.201314:16
Միխայիլ Մարկոսով. «Դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞մ միանալ հավաքականին, թե` ոչ»

Ռուսական «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով ընդգրկված էր մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմում, մարտի 11-ին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուֆա»-«Սիբիր» հանդիպման ժամանակ խաղային դրվագում բախվել էր հյուրերի դարպասապահ Տրունինի հետ, որի հետևանքով երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում Միխաիլ Մարկոսովն ասել է, որ այժմ իր առողջական վիճակը համեմատաբար լավ է, սակայն բժիշկներն ասել են, որ ուղեղի թեթև ցնցում կա: «Կոտրվել է նաև քիթս, որոշակի ցավեր ունեմ կոնքի շրջանում: Առայժմ վերջնականապես հայտնի չէ, թե որքան կպահանջվի իմ վերականգնման համար: Բժիշկների վերջնական եզրակացությունը կլինի օրերս: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ կկարողանամ միանալ հավաքականին, թե ոչ: Ամեն ինչ կախված կլինի իմ վիճակից, քանի որ առայժմ բժիշկները խորհուրդ են տալիս միայն հանգստանալ»,-ասել է Մարկոսովը: «Խաղային այն դրվագում, որտեղ բախվեցի Տրունինի հետ, իմ կողմից միտում չկար, ես նույնիսկ չէի էլ տեսնում նրան, և վազում էի դեպի գնդակը: Կարգապահական կոմիտեն դեռ չի որոշել իմ պատժի չափը, բայց հույս ունեմ, որ հաշվի կառնվի այն հանգամանքը, որ իմ կողմից դիտավորություն չի եղել»,-նշել է Միխայիլ Մարկոսովը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 12 18
7. Վան 15 15
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 13 6